Սոիտիրո Ֆուկուտակե
Սոիտիրո Ֆուկուտակե ճապ.՝ 福武 總一郎 | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1945 (79 տարեկան) |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Վասադա համալսարան |
Մասնագիտություն | գործարար |
Ծնողներ | հայր՝ Tetsuhiko Fukutake? |
Երեխաներ | Hideaki Fukutake? |
Սոիտիրո Ֆուկուտակե (ճապ.՝ 福武 總一郎 Fukutake Sōichirō, դեկտեմբերի 14, 1945), ճապոնացի միլիարդատեր, Benesse Corporation հրատարակչական ֆիրմայի և բուհ ընդունվել ցանկացողների համար բացված նախապատրաստական դպրոցների ցանցի՝ juku ընկերության նախկին նախագահ։ Համբավվել է նաև որպես արվեստի հովանավոր։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուկուտակեն ժառանգել է Benesse-ն, որն իր հայրը հիմնադրել էր 1955 թվականին՝ տալով Fukutake Publishing անվանումը[1]։ 1986 թվականին՝ հոր մահից հետո, նա ֆիրման վերանվանել է Benesse, որը լատիներենից թարգմանած՝ շանակում է «բարեկեցություն», ընդարձակել է ընկերությունը, որի բաժնետոմսերի 15%-ը պատկանել է իր ընտանիքին[1]։ Benesse-ն հոգ է տանում Ճապոնիայի տարբեր ծայրերում գտնվող 275 ծերանոցի և լեզուներ դասավանդելու մեջ մասնագիտացած ուսումնական հաստատությունների ընդարձակ ցանցի մասին[1]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուկուտակեն ամուսնացած է, ունի մեկ որդի, ընտանիքով ապրում են նորզելանդական Օքլենդ քաղաքում։
Արվեստի սրբավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոիտիրո Ֆուկուտակեն արդեն հասցրել է արվեստի չորս սրբավայր՝ չորս թանգարան, ստեղծել Ճապոնիայի հարավում՝ Սետո ներքին ծովում գտնվող կղզեխմբի Նաոշիմա, Թեշիմա, Ինուջիմա կղզիներում։ Ընդ որում՝ Նաոշիմա կղզում է գտնվում նաև համբավավոր Չիչու գեղարվեստի թանգարանը[1][2]։ Չորս թանգարանն էլ Սոիտիրո Ֆուկուտակեն կառուցել է՝ համագործակցելով անվանի ճարտարապետ Թադաո Անդոյի հետ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Adams, Susan. «Treasure Islands: Inside A Japanese Billionaire's Art Archipelago». forbes.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Why Japanese Billionaire Soichiro Fukutake Created Art Shrines on Four Different Islands - The Peak Singapore - Your Guide to The Finer Things in Life». thepeakmagazine.com.sg. 2016 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
|